Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում ծանոթացել ենթակառուցվածքների շինարարական աշխատանքներին
1 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այցելել է ՊՆ N զորամաս, որտեղ շրջայց է կատարել զորամասի տարածքում և ծանոթացել ընթացիկ աշխատանքներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Պապիկյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
Նախարարի փոխանցմամբ՝ այցի ընթացքում նա տեղում դիտարկել է նոր ենթակառուցվածքների շինարարության ընթացքը, զինծառայողների կենցաղային և կացարանային պայմանները, ինչպես նաև զորամասի՝ նոր վարժասարքերով համալրված լսարանները։
«Ընդհանուր առմամբ բարձր եմ գնահատել կատարված աշխատանքները, նշել առկա խնդիրները և տվել համապատասխան հանձնարարականներ՝ առաջիկա անելիքների վերաբերյալ»,- գրել է Պապիկյանը։
Այցի ընթացքում նախարարը հարգանքի տուրք է մատուցել զոհված զինծառայողների հիշատակին և ծաղիկներ խոնարհել նրանց նվիրված հուշապատի մոտ։