Սպորտ

Հաբեթնակ Կուրղինյանը գոհ է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության արդյունքներից

1 րոպեի ընթերցում

Հաբեթնակ Կուրղինյանը գոհ է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության արդյունքներից

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը գոհ է ներքին առաջնության արդյունքներից ու երիտասարդ մարզիկների կատարած աշխատանքից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց մասնագետը:

«Ավարտված առաջնությունից հետո կկազմավորվի նոր հավաքական: Ընդհանուր առմամբ, առաջնությունից գոհ եմ: Մասնակիցներից քանակի քչությունը կար նաև մեկ ամիս առաջ և մեկ տարի առաջ: Այս իրավիճակի միակ լուծումը զինվորական ծառայության ու տարկետման հետ կապված հարցի լուծումն է, քանի որ մարզիկներից շատ քչերն են կարողանում կայանալ մինչև 17-18 տարեկանը»,-առանձնացրեց նա:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը նոր մրցաշրջանին կնախապատրաստվի  հունվարից` Ծաղկաձորի ուսումնամարզական հավաքով:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում