Միացյալ Նահանգներ

ԱՄՆ ատոմային սուզանավը մտել է Հարավային Կորեայի նավահանգիստ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ ատոմային սուզանավը մտել է Հարավային Կորեայի նավահանգիստ

«Լոս Անջելես» տիպի Greeneville ատոմային սուզանավը ժամանել է Հարավային Կորեայի Բուսան քաղաքի ռազմածովային բազա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության ռազմածովային ուժերին։

Greeneville-ը կհամալրի պաշարները և հանգստի կուղարկի անձնակազմին։

Սա ատոմային սուզանավի առաջին ժամանումն է նախագահ Լի Չժե Մյոնի օրոք, որը հունիսին հաղթանակ տարավ ընտրություններում։ Նախորդ անգամ միջուկային ուժային կայանքով ամերիկյան սուզանավը Հարավային Կորեայի նավահանգիստ է այցելել փետրվարին: Այն ժամանակ Հարավային Կորեա էր ժամանել Alexandria նավը։

Greeneville-ը Հարավային Կորեա է այցելել արդեն երեք անգամ, վերջին անգամ՝ 2016 թվականին։

ԿԺԴՀ-ն քննադատորեն է վերաբերվում ամերիկյան ատոմային սուզանավերի հայտնվելուն Հարավային Կորեայի նավահանգիստներում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում