Ջրային կոմիտեն ստուգայց է կատարել Արփա-Սևան թունել

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանի գլխավորությամբ այցելություն է իրականացվել Արփա-Սեւան թունել։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կոմիտեի տարածած հաղորդագրությունից, ատուգայցի նպատակն էր ուսումնասիրել թիվ 2 թունելի վթարային հատվածների հիմնանորոգման աշխատանքները և սահմանված կարգով կազմել ավարտական ակտ։ 

Այս նպատակով ձևավորվել է ընդունող հանձնաժողով, որի կազմում են՝ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի, «Արփա–Սևան» ԲԲԸ-ի, «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի և Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները։ 

Հանձնաժողովի անդամները կոմիտեի նախագահի հետ այցելել են Արփա–Սևան թունելի Եղեգիսի հիդրոտեղամաս և մուտք գործել թունել, որի 18 կմ երկարությամբ հատվածի տարբեր տեղամասերում իրականացվել են հիմնանորոգման աշխատանքներ։ Թունելի՝ 2024-2025 թթ․ հիմնանորոգված երեսարկների ընդհանուր երկարությունը կազմել է 245 մ։ Աշխատանքների արդյունքում թունելի թողունակությունն ավելացել է՝ հասնելով 20 մ3/վրկ-ի։

Ջրային կոմիտեի պատվերով թունելի նոր հայտնաբերված վթարային հատվածների հիմնանորոգման աշխատանքները կմեկնարկեն 2026 թ․ սեպտեմբերին․ դրանց իրականացման համար պետական բյուջեից կհատկացվի 2 միլիարդ 82 միլիոն դրամ։

Արփա-Սևան թունելը կառուցվել է Սևանա լճի մակարդակի պահպանման և բարձրացման, ինչպես նաև հանրապետության ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման նպատակով։ Թունելի միջոցով Արփա և Եղեգիս գետերի ջրերը տեղափոխվում են Սևանա լիճ՝ ապահովելով լճի էկոհամակարգի կայունությունը։

Հայերեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում