Արտաքին քաղաքականություն

ՀՀ վարչապետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Միջոցառումն անցկացվել է «Էրմիտաժ» թանգարանային համալիրում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ ողջույնի խոսքով հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, կարևորել ԱՊՀ շրջանակում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը: 

ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ հաջորդ տարի ևս փոխգործակցությունը բոլոր ոլորտներում կընդլայնվի: Նա նաև շնորհավորել է ներկաներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով ու մաղթել հաջողություններ:

Երկրների առաջնորդներն «Էրմիտաժ»-ի տնօրեն Միխայիլ Պյոտրովսկիի ուղեկցությամբ շրջայց են կատարել թանգարանային համալիրում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին: Նրանք եղել են նաև Հայաստանի մշակույթի և արվեստի սրահում:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում