Արտաքին քաղաքականություն

Դեսպան Մկրտչյանն ու Բրայեն Մասթը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ

1 րոպեի ընթերցում

Դեսպան Մկրտչյանն ու Բրայեն Մասթը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ

Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրայեն Մասթի հետ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Երևանի ու Վաշինգտոնի միջև ռազմավարական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։  

Նշվում է, որ կողմերն անդրադարձել են նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման գործընթացին, ինչպես նաև դրանց արդյունքում տարածաշրջանային նոր իրողությունների ձևավորմանն ու հեռանկարային ծրագրերի իրականացմանը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում