Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն Սիրիայում սկսել է «Բազեի հարված» ռազմական գործողությունը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Սիրիայում սկսել է «Բազեի հարված» ռազմական գործողությունը

Միացյալ Նահանգները Սիրիայում սկսել է «Բազեի հարված» (Hawk Strike) անվանումը կրող ռազմական գործողությունը՝ ամերիկացի զինծառայողների և նրանց թարգմանչի սպանությունից հետո։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը՝ հավելելով իրականացվող գործողությունը չի նշանակում պատերազմի սկիզբ։

«Սա պատերազմի սկիզբ չէ, սա վրեժխնդրության հռչակագիր է։ ԱՄՆ-ն նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ երբեք չի տատանվի և չի նահանջի մեր ժողովրդի պաշտպանության հարցում։ Այս հարվածը պատասխան է ամերիկացի զինծառայողների և թարգմանչի սպանությանը»,- գրել է նա։

Գործողության մեկնարկը հաստատել է նաև ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը։ Կառույցի հաղորդմամբ՝ գործողության ընթացքում կիրառվում են կործանիչներ, հարվածային ուղղաթիռներ և հրետանի։

Ներկայումս հայտնի է, որ հարվածներ են հասցվել Կենտրոնական Սիրիայի մի շարք շրջաններում՝ ուղղված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տասնյակ ենթադրյալ օբյեկտների դեմ։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում