Շրջանառության մեջ է դրվում նոր փոստային բացիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հակոբ Կարապենցի ծննդյան 100-ամյակ» թեմային
1 րոպեի ընթերցում

2025 թվականի դեկտեմբերի 18-ին շրջանառության մեջ է դրվում «Մեծանուն հայեր. Հակոբ Կարապենցի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված մեկ նամականիշով միակողմանի փոստային բացիկ:
«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՀայՓոստ–ից հայտնում են, որ փոստային բացիկի նամականիշի վրա պատկերված է հայտնի հայ արձակագիր Հակոբ Կարապենցը (1925-1994թթ.): Նամականիշի վրա նաև առկա է «ՀԱԿՈԲ ԿԱՐԱՊԵՆՑ» գրառումը՝ հայերեն և անգլերեն:
Բացիկի ներքևի ձախ հատվածում պատկերված են Հակոբ Կարապենցի հեղինակած գրքերի կազմերը, ինչպես նաև՝ «100 ամյակ» և «հայ արձակագիր» գրառումները՝ հայերեն և անգլերեն:
Թողարկման օրը` 18 դեկտեմբերի 2025թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի
Տպարանը` «Ասողիկ»
Նամականիշի չափսերը` 25,0 x 35,0 մմ
Բացիկի չափսերը` 150,0 x 110,0 մմ
Տպաքանակը՝ 1000 հ.
Կարդացեք հոդվածը` Русский