Ոչ ոք չի լքի ԵՄ գագաթնաժողովը, մինչև չլուծվի Ուկրաինայի ֆինանսավորման հարցը. Ուրսուլա Ֆոն դեր Լայեն

1 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ ղեկավարներից ոչ մեկ չի լքի Բրյուսելում մեկնարկած գագաթնաժողովի վայրը, մինչև չլուծվի Ուկրաինայի ֆինանսավորման հարցը:  

«Ուկրաինային առաջիկա երկու տարվա համար անհրաժեշտ է 137 միլիարդ եվրոյի ֆինանսավորում։ Ես լիովին կիսում եմ Եվրոպական խորհրդի նախագահի դիրքորոշումը, որ որոշումը պետք է կայացվի այսօր, և մենք չենք հեռանա, մինչև այն չընդունենք»,-ասել է նա: 

Հայերեն Русский