ՀՀ դեսպանն ու ԱՄՆ գինեգործության հանձնաժողովի համանախագահը քննարկել են ոլորտային համագործակցության հեռանկարները
1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ, գինեգործության հանձնաժողովի համանախագահ Դանիել Նյուհաուզի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
Նշվում է, որ զրուցակիցները քննարկվել են խաղողագործության և գինեգործության ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարները, Հայաստանի գինեգործական ավանդույթների և ներկա հնարավորությունների վերաբերյալ համատեղ միջոցառման անցկացման հնարավորությունը։