Սպորտ

«Նոա»-ն պատրաստ է Կիևի «Դինամո»-ի հետ հանդիպմանը. Գուդմունդուր Թորարիսոն

1 րոպեի ընթերցում

«Նոա»-ն պատրաստ է Կիևի «Դինամո»-ի հետ հանդիպմանը. Գուդմունդուր Թորարիսոն

Երևանի «Նոա»-ի ֆուտբոլիստ Գուդմունդուր Թորարինսոնն անդրադարձել է Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի վերջին տուրում Կիևի «Դինամո»-ի դեմ կայանալիք խաղին։ 

««Դինամո»-ն մեծ ակումբ է։ Մենք դիտել նրանց մի շարք խաղեր: Նրանք ունեն լավ ֆուտբոլիստներ: Մենք պատրաստ ենք նրանց դեմ հանդիպմանը:«Նոա»-ն լուրջ նախագիծ է՝ մեծ ամբիցիաներով: Լիահույս եմ, որ կկարողանամ օգնել թիմին հասնելու մեծ նպատակների»,-«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց ֆուտբոլիստը:

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի վերջին տուրում Հայաստանի չեմպիոն Երևանի «Նոա»-ն Լեհաստանի Լյուբլին քաղաքում կմրցի Կիևի «Դինամո»-ի հետ: Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին: «Նոա»-ն արդեն իսկ ապահովել է տեղը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում