Սպորտ

Գիտենք` ինչի համար ենք խաղում. Սանդրո Պերկովիչը` «Դինամո»-ի դեմ խաղի մասին

1 րոպեի ընթերցում

Գիտենք` ինչի համար ենք խաղում. Սանդրո Պերկովիչը` «Դինամո»-ի դեմ խաղի մասին

Երևանի «Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը Կիևի «Դինամո»-ն մեծ հեղինակություն ունեցող ակումբ է համարում:

«Անում եմ իմ լավագույնը, որ մոտիվացնեմ ֆուտբոլիստներին: Մենք շարունակում ենք քայլել մեր նպատակի հետևից` հասնել փլեյ-օֆֆ: Մենք գիտենք, որ մրցելու ենք լավ պատրաստված թիմի դեմ: Նախորդ խաղում մենք շատ էմոցիոնալ էինք: Սակայն բավական ժամանակ ունեինք վերականգնվելու համար: Գիտենք` ինչի համար ենք խաղում: «Դինամո»-ն շատ հեղինակավոր ակումբ է, որն այժմ լավ կազմ ունի»,-«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց մարզիչը:

Պերկովիչի խոսքով` «Նոա»-ն պետք է «Դինամո»-ի դեմ գործի այնպես, ինչպես «Լեգիա»-ի դեմ խաղում էր:

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի վերջին տուրում Հայաստանի չեմպիոն Երևանի «Նոա»-ն Լեհաստանի Լյուբլին քաղաքում կմրցի Կիևի «Դինամո»-ի հետ: Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին: «Նոա»-ն արդեն իսկ ապահովել է տեղը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում