Հայկավան բնակավայրում շահագործման է հանձնվել բազմաֆունկցիոնալ խաղահրապարակ
1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հայկավան բնակավայրում շահագործման է հանձնվել բազմաֆունկցիոնալ խաղահրապարակ: Խաղահրապարակը համալրված է մարզասարքերով, տարբեր տարիքային խմբերի համար առանձնացված հանգստի ու ժամանցի տաղավարներով:
««Մասնակցային բյուջետավորում» ծրագրի շրջանակում հայկավանցիներն են որոշել, որ իրենց պետք է նոր ու ժամանակակից խաղահրապարակ: Ծրագիր են կազմել, ներկայացրել «Մասնակցային բյուջետավորում» ծրագրին՝ ֆինանսավորման ակնկալիքով: Համատեղ աշխատանքի արդյունքները չուշացան. ՀՀ կառավարությունն ու համայնքը 29 միլիոն դրամ են ներդրել՝ հարմարավետ համալիրը կառուցելու համար»,-«Արմենպրես»-ին տեղեկացրին Ախուրյանի համայնքապետարանից:
«Մասնակցային բյուջետավորում» ծրագրով շուտով Ախուրյան համայնքի ևս 3 բնակավայրում՝ Ջրառատում, Արևիկում և Առափիում կբացվեն նորակառույց ժամանցի և մարզական կենտրոններ: