Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը տեղափոխվել է Իզմիրլյան ԲԿ

2 րոպեի ընթերցում

Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը տեղափոխվել է հիվանդանոց։ «Արմենպրես»–ն այս մասին տեղեկանում է հոգևորականի պաշտպանական թիմի տարածած հաղորդագրությունից։ 

«Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն արդեն տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն: Այս պահին անցնում է բժշկական հետազոտություններ»,– նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն  ավելի վաղ հայտնել էր, որ հոգևորականն անհապաղ վիրահատության կարիք ունի։ Ի պատասխան այդ հայտարարության՝ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը տեղեկացրել էր, որ արքեպիսկոպոսը պետք է համապատասխան դիմում ներկայացնի, որին ընթացք կտրվի։

«Քրեակատարողական բժշկական կենտրոն»-ը 2025 թվականի դեկտեմբերի 11-ին պաշտոնապես տեղեկացրել է, որ անհրաժեշտ փաստաթղթերը վերահասցեագրվել են Երևան-Կենտրոն  ստորաբաժանում և առաջարկվել է կազմակերպել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ցուցված վիրահատական միջամտությունը։  

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման։ 

Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Նա կալանավորված է հունիսի 28-ից։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։   

Հայերեն English Español

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես