Սպորտ

Հայաստանի ֆուտզալի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտզալի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել ուսումնամարզական հավաքի շրջանակներում` նախապատրաստվելով ընկերական մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հայաստանի ազգային հավաքականը դեկտեմբերի 14-25-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։ 

Հավաքին ընդառաջ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հրապարակել է խաղացողների ցանկը՝

Ալբերտ Աղաջանով-«ՏԶՄՍ Տուլա»
Լևոն Գեջուա-«Լիպեցկ»
Արթուր Մկրտչյան-«Սիևն»
Էմին Ղարաբեկյանց-«Յունիսպորտ»
Արթուր Մելքոնյան-«Լիպեցկ»
Նիկիտա Խռոմիխ-«ՏԶՄՍ Տուլա»
Համլետ Մանուկյան-«Յունիսպորտ»
Վլադիմիր Սանոսյան-«Նորիլսկի Նիկել»
Դենիս Նևեդրով-«Տյումեն»
Գարիկ Մաշումյան-«Սիևն»
Արթուր Պատատյան-«Երևան»
Միհրան Դերմենջյան-«Մերկուրի»
Սարգիս Մարգարյան-«Յունիսպորտ»
Արսենի Պետրոսյան-«Նովայա-Գեներացիա»
Աղասի Եղիազարյան-«Երևան»
Միքայել Ղանդիլյան-«Էիր-Աերո»
Արսեն Պետրոսով-«Տորպեդո»
Պուտրուս Վասիլև-«Յունիսպորտ»

Դեկտեմբերի 20-24-ը կայանալու է միջազգային ընկերական մրցաշարը, որին մասնակցելու են Վրաստանի, Մոլդովայի, Ղրղզստանի և Հայաստանի հավաքականները։ Հայաստանի ֆուտզալի ընտրանին նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում