ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատում Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի հարթակը՝ մշակութային ժառանգության ոչնչացման, ինքնության խեղաթյուրման ու յուրացման դեմ պայքարում

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն Աթենքում մասնակցել և ելույթով հանդես է եկել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 9-րդ նախարարական հանդիպմանը։ 

Հունաստանի նախագահությամբ կայացած հանդիպմանը մասնակցել են նաև Բոլիվիայի, Եգիպտոսի, Իտալիայի, Իրանի, Իրաքի Չինաստանի և Պերուի պատվիրակությունները։ Դիտորդի կարգավիճակով ներկա էին Մեքսիկան, Կիպրոսը և Հնդկաստանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, իր ելույթում Դավիթ Կարապետյանը բարձր է գնահատել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի հարթակը՝ խաղաղության մշակույթի խթանման, միջմշակութային երկխոսության առաջմղման և մշակութային ժառանգության ոչնչացման, ինքնության խեղաթյուրման ու յուրացման դեմ պայքարում։ Ընդգծվել է նախորդ տարի Երևանում կայացած 8-րդ նախարարական համաժողովի և ընդունված Երևանի հռչակագրի կարևորությունը նշված ոլորտներում խնդիրների շեշտադրման ու Ֆորումի տեսանելիության բարձրացման հարցում։

Դավիթ Կարապետյանը ողջունել է 2025թ․ ընթացքում Ֆորումի մասնակիցների համատեղ նախաձեռնությունները և խրախուսել միջազգային կազմակերպություններում Ֆորումի բարեկամների խմբերի ձևավորումը և համատեղ նախաձեռնություններով հանդես գալը։

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը շեշտել է նաև Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954թ. Հաագայի կոնվենցիայի ամրապնդման ուղղությամբ` որպես օրինակ առանձնանշելով ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ նախաձեռնած մշակութային ժառանգության պաշտպանության նպատակով նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառման մասին բանաձևի ընդունումը։

Դավիթ Կարապետյանը ողջունել է Հնդկաստանի և Կիպրոսի՝ Ֆորումի նախարարական հանդիպմանն առաջին մասնակցությունը՝ վստահություն հայտնելով, որ նրանց անդամակցությունը կամրապնդի կառույցը։

Նախարարական հանդիպման արդյունքներով ընդունված Աթենքի հռչակագրում ամրագրվել են մշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության մասին կարևոր դրույթներ։

Հռչակագիրը հաստատել է Կիպրոսի անդամակցությունը Ֆորումին և ողջունել Հնդկաստանի մտադրությունը՝ ապագա անդամակցության վերաբերյալ։ Ֆորումի նախագահությունը ստանձնել է Իտալիան։

Հայերեն العربية Français

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել