ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարը բարձր է գնահատել ՀՀ ՆԳՆ ջանքերը վիզաների ազատականացման գործընթացում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Բելգիայի Թագավորություն այցի շրջանակում հանդիպել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունների հետ։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ Արփինե Սարգսյանը ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում առաջնորդության և կառուցողական ներգրավվածության համար շնորհակալություն հայտնելով Մագնուս Բրուններին՝ ընդգծել է, որ Հայաստանը Գործողությունների ծրագրի հենանիշերը որակով և պատշաճ ընթացակարգով իրականացնելու հանձնառություն ունի։

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում է Գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման առաջին առաքելությունը. քննարկվելու են ուղենիշների իրավական և քաղաքականության ապահովմանը վերաբերող հարցեր։

ՆԳ նախարարն անդրադարձել է նաև Գործողութունների ծրագրում նախանշված մի շարք միջոցառումների իրականացմանը, մասնավորապես՝ ներկայացրել է բիոմետրիկ համակարգի ներդրման, առողջության համընդհանուր ապահովագրության և այլ ուղղություններով շոշափելի քայլերը։

Արփինե Սարգսյանը կարևորելով ԵՄ կառույցների՝ Ֆրոնտեքսի և Եվրոպոլի հետ համագործակցությունը՝ նշել է, որ առաջիկայում Եվրոպոլ է ներկայացվելու կապի սպայի թեկնածությունը։

ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները Միգրանտների անօրինական միգրացիայի կազմակերպման դեմ պայքարի գլոբալ դաշինքին միանալու և միջազգային համաժողովում ուղերձով հանդես գալու համար շնորհակալություն է հայտնել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին։

ԵՄ հանձնակատարը շնորհակալություն է հայտնել նախարարին՝ որպես երկրի գլխավոր բանակցող, վիզաների ազատականացման շրջանակներում կառուցողական երկխոսություն ապահովելու համար։

Քննարկվել են 2026 թվականի մարտին Մագնուս Բրունների՝ Հայաստան այցին վերաբերող մանրամասներ։

Ընդգծելով կառուցողական համագործակցությունը՝ Մագնուս Բրունները նշել է, որ անհամբերությամբ սպասում է Հայաստան այցելությանը։

Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, շեշտադրվել է արդյունավետ համագործակցությունը շարունակելու երկկողմ հանձնառությունը։

Հայերեն العربية English فارسی Français Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում