Սպորտ

«Ուրարտու»-ն ու «Փյունիկ»-ը շնորհավորել են «Նոա»-ին

1 րոպեի ընթերցում

«Ուրարտու»-ն ու «Փյունիկ»-ը շնորհավորել են «Նոա»-ին

Հայկական «Ուրարտու» ու «Փյունիկ» ֆուտբոլային ակումբները շնորհավորել են Հայաստանի չեմպիոն «Նոա»-ին՝ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալու կապակցությամբ:

«Շնորհավորում ենք «Նոա»-ին Կոնֆերենցիաների լիգայում Վարշավայի «Լեգիա»-ի նկատմամբ տարած հաղթանակի համար, որը փաստացի ապահովում է ակումբի մասնակցությունը մրցաշարի փլեյ-օֆֆ փուլում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրված է ակումբների շնորհավորական խոսքում: 

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի նախավերջին տուրում Հայաստանի չեմպիոն «Նոա»-ն, Երևանում ընդունելով Վարշավայի «Լեգիա»-ին, հաղթանակի հասավ 2:1 հաշվով: Այս հաղթանակից հետո «Նոա»-ն վաստակեց 8 միավոր և ապահովեց իր տեղը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլում՝ դառնալով առաջին հայկական ակումբը, որ այդպիսի նվաճման է հասնում։ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի վերջին տուրում «Նոա»-ն Լեհաստանում կմրցի Կիևի «Դինամո»-ի հետ: Այդ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում