Հայաստանը հանձնառու է Հարավային Կովկասում խաղաղության պահպանմանը․ ՀՀ նախագահ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի ու Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագիրը վստահություն է ներշնչում, որ Հարավային Կովկասում բացվում է կայուն խաղաղության, անվտանգության և բարգավաճման նոր էջ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախագահ Խաչատուրյանը նշել է Աշգաբաթում «Խաղաղության և վստահության միջազգային տարի 2025» համաժողովի ընթացքում։

«Հայաստանի կառավարությունը ամուր կերպով հանձնառու է Հարավային Կովկասում խաղաղության պահպանմանը»,-իր ելույթում նշել է ՀՀ նախագահը՝ մասնակիցներին հիշեցնելով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Երևանի ու Բաքվի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի մասին։  

Վահագն Խաչատուրյանը նաև ընդգծել է, որ այդ նույն վաշինգտոնյան հանդիպման արդյունքներով Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը՝ ԱՄՆ նախագահի վկայությամբ, ստորագրել համատեղ հռչակագիր, որը տարածաշրջանում հաղորդակցային ուղիների ամբողջական բացման հնարավորություն է ստեղծում։ 

««Խաղաղության խաչմերուկ» նախագծի և դրա բաղադրիչի՝ «Թրամփի ուղու» իրականացումը կնպաստի տնտեսական աճին, երկխոսությանը և մարդկանց միջև շփումներին՝ դրանով իսկ ամրապնդելով վստահությունը, կայունությունը և բարգավաճումը։ Այս պատմական իրադարձությունը վստահություն է ներշնչում, որ մենք Հարավային Կովկասում բացում ենք կայուն խաղաղության, անվտանգության և բարգավաճման նոր էջ։ Հայաստանն այս հարցում հույսը դնում է իր միջազգային գործընկերների աջակցության վրա»,-ասել է ՀՀ նախագահը։  

Նշենք, որ ՀՀ նախագահը դեկտեմբերի 11-13-ը Թուրքմենստանի նախագահի հրավերով՝ աշխատանքային այցով գտնվում է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբաթում՝ Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով։ 

Անցկացվող համաժողովին մասնակցում են նաև ՌԴ-ի, Իրանի, Թուրքիայի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Վրաստանի, Տաջիկստանի ղեկավարները։ 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԱՄն  նախագահ Դոնալդ Թրամփի վկայությամբ, Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրել են հռչակագիր, որի 4-րդ կետով, մասնավորապես, սահմանվում է.  

«Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Մենք հաստատում ենք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար»։

 

Հայերեն العربية English Español فارسی Français ქართული Türkçe

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն