Քաղաքականություն

Վահագն Խաչատուրյանն ու Սերդար Բերդիմուհամեդովը քննարկել են Հայաստան–Թուրքմենստան համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

2 րոպեի ընթերցում

Վահագն Խաչատուրյանն ու Սերդար Բերդիմուհամեդովը քննարկել են Հայաստան–Թուրքմենստան համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ։

Ինչպես «Արմենպրես»–ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է իր պաշտոնակցին Թուրքմենստանի մշտական չեզոքության՝ 30-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով շարունակական զարգացում և առաջընթաց Թուրքմենստանին, ինչպես նաև բարօրություն ու խաղաղություն թուրքմեն ժողովրդին։

Սերդար Բերդիմուհամեդովը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և Թուրքմենստանի համար կարևոր միջոցառմանը մասնակցելու համար՝ ընդգծելով, որ բարձրաստիճան փոխայցելություններն էական խթան են երկու երկրների հարաբերությունների ու համագործակցության ամրապնդման գործում։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Թուրքմենստանի քաղաքական, տնտեսական, կրթամշակութային և այլ ոլորտներում համագործակցության խթանման ուղղությամբ հաջորդ քայլերը։ Անդրադարձ է կատարվել պատմամշակութային ժառանգության պահպանության գործում համատեղ նախաձեռնությունների կարևորությանը։

Զրույցի ընթացքում շեշտվել է նաև էներգետիկ և հաղորդակցության ոլորտներում համագործակցության ընդլայնմանն, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը։

Կողմերը վերահաստատել են երկկողմ փոխգործակցությունը խորացնելու, ինչպես նաև միջազգային հարթակներում արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում