Եվրոպա

Դանիան պլանավորում է սոցցանցերի օգտագործման արգելք սահմանել 15-ից ցածր տարիքի երեխաների համար. Associated Press

1 րոպեի ընթերցում

Դանիան պլանավորում է սոցցանցերի օգտագործման արգելք սահմանել 15-ից ցածր տարիքի երեխաների համար. Associated Press

Դանիայի իշխանությունները կարող են 15-ից ցածր տարիքի երեխաների համար սոցիալական ցանցերի օգտագործման արգելք սահմանել արդեն 2026 թվականի կեսերից: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել  է Associated Press գործակալությունը:

Գործակալությունը, վկայակոչելով Դանիայի թվայնացման նախարար Կարոլին Սթեյջին, սեպտեմբերին հայտնել էր, որ Դանիայի կառավարությունը համաձայնեցրել է 15-ից ցածր տարիքի դեռահասների համար սոցիալական ցանցեր մուտքի արգելքը:

«Դանիայի կառավարության պլանները կարող են ուժի մեջ մտնել արդեն 2026 թվականի կեսերին», -ասվում է հրապարակման մեջ:

Ինչպես նշում է գործակալությունը, քննարկվող միջոցառումը կարող է որոշ ծնողների իրավունք տալ իրենց երեխաներին թույլատրել սոցիալական ցանցերից օգտվել 13 տարեկանից: 

Ավելի վաղ 16-ից ցածր տարիքի անձանց համար Facebook, Threads, Snapchat, TikTok, X, YouTube, Reddit, Kick և Twitch սոցիալական ցանցերի օգտագործման արգելք էր սահմանվել Ավստրալիայում: Այն սոցցանցերի ղեկավարներին, որտեղից չեն հեռացվի երեխաների և դեռահասների պրոֆիլները, սպառնում են մինչև 50 միլիոն ավստրալական դոլարի (շուրջ 33 միլիոն ԱՄՆ-ի դոլար) չափով տուգանքներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում