Սպորտ

Վահան Բիչախչյանը «Նոա»-ի դեմ բարդ հանդիպում է ակնկալում

1 րոպեի ընթերցում

Վահան Բիչախչյանը «Նոա»-ի դեմ բարդ հանդիպում է ակնկալում

«Լեգիա»-ի հայազգի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի նախավերջին տուրում Հայաստանի չեմպիոն «Նոա»-ի դեմ բարդ հանդիպում է ակնկալում:

«Վնասվածքից հետո պատրաստ եմ այս խաղին: Սա իմ առաջին հանդիպումն է, երբ մրցում եմ հայկական թիմերից մեկի դեմ: Նայել ենք «Նոա»-ի հանդիպումներն ու վերլուծել ենք նրանց: «Նոա»-ն որակյալ թիմ է, որն ունի շատ լավ ֆուտբոլիստներ: Մեզ հեշտ հանդիպում չի սպասվում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բիչախչյանը:

Հայազգի կիսապաշտպանն ընդգծեց, որ լեհական թիմը Երևան է եկել մեծ սպասելիքներով ու նպատակ ունի դրական արդյունքի հասնել:

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի նախավերջին տուրում Հայաստանի չեմպիոն «Նոա»-ն Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կընդունի «Լեգիա»-ին: Հաղթանակի դեպքում «Նոա»-ն իր տեղը կապահովի Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում: Հանդիպումը կմեկնարկի 21:45-ին:

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում