Սպորտ

«Լեգիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնակատարը «Նոա»-ի դեմ խաղում կենտրոնանալու է սեփական ֆուտբոլիստների խաղի վրա

1 րոպեի ընթերցում

«Լեգիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնակատարը «Նոա»-ի դեմ խաղում կենտրոնանալու է սեփական ֆուտբոլիստների խաղի վրա

Լեհական «Լեգիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնակատար Ինյակի Աստիսը Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի նախավերջին տուրի Հայաստանի չեմպիոն «Նոա»-ի դեմ խաղում կենտրոնանալու է սեփական թիմի ցուցադրած խաղի վրա:

«Վերլուծել ենք մեր մրցակցի խաղը և դիտել ենք մի շարք հանդիպումներ: Այս խաղում կարևոր կլինեն նաև մանրուքները ու հատկապես առանձին ֆուտբոլիստների որակները: Բայց մենք կենտրոնանալու ենք մեր խաղի վրա: Մեր ֆուտբոլիստները գիտեն, թե ում դեմ են խաղալու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախախաղային մամուլի  ասուլիսի ժամանակ ասաց «Լեգիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնակատար Ինյակի Աստիսը: 

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի նախավերջին տուրում Հայաստանի չեմպիոն «Նոա»-ն Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կընդունի «Լեգիա»-ին: Հաղթանակի դեպքում «Նոա»-ն իր տեղը կապահովի Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում: Հանդիպումը կմեկնարկի 21:45-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում