Սպորտ

«Նոա»-ի ֆուտբոլիստ Գոնսալու Սիլվան առանձնակի կարևորում է «Լեգիա»-ի դեմ հանդիպումը

2 րոպեի ընթերցում

«Նոա»-ի ֆուտբոլիստ Գոնսալու Սիլվան առանձնակի կարևորում է «Լեգիա»-ի դեմ հանդիպումը

Երևանի «Նոա»-ի ֆուտբոլիստ Գոնսալու Սիլվան Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի նախավերջին տուրի  Վարշավայի «Լեգիա»-ի դեմ հանդիպումը իր կարիերայի կարևորագույն խաղերից մեկն է համարում:

«Իսկապես շատ կարևոր խաղ է թե մեզ համար, թե բոլոր հայերի ու թե մեր ամբողջ ակումբի համար: Մենք պետք է 90 րոպե շարունակ աշխատանք տանենք ու հաղթենք այդ 3 միավորը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիս ժամանակ ասաց նա:

Անդրադառնալով մինչ այս ունեցած վնասվածքին` Սիլվան շեշտեց, որ այժմ թիմին է միացել օգնելու ամբողջ ուժով ու փորձելու է հնարավորինս հաջող հանդես գալ: 

«Բոլոր նրանք, ովքեր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ են դառնում, մրցում են նմանատիպ խաղերի, նմանատիպ կարևոր պահերի համար: Մենք նպատակ ունենք հպարտության պահեր պարգևել ակումբին ու երկրպագուներին: Կարող եմ ասել, որ սա իմ կարիերայի ամենակարևոր խաղերից մեկն է»,-ասաց նա:

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի նախավերջին տուրում Հայաստանի չեմպիոն «Նոա»-ն Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կընդունի «Լեգիա»-ին: Հաղթանակի դեպքում «Նոա»-ն իր տեղը կապահովի Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում: Հանդիպումը կմեկնարկի 21:45-ին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում