2025-ին միայն մեկ պաշտոնյա չի ներկայացրել տարեկան հայտարարագիր. ԿԿՀ նախագահի պաշտոնակատար

2 րոպեի ընթերցում

Բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերի ներկայացման կարգապահությունը կառավարությունում զգալիորեն ավելի բարձր է, քան Ազգային ժողովում և տեղական ինքնակառավարման մարմիններում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը։

Նա նշեց, որ  2025 թվականին հայտարարագրերի չներկայացման դեպքերի թիվը ցածր է։  

«Այս տարվա ընթացքում մենք ընդամենը երկու նման դեպք ունեինք, որոնցից մեկը մահացած հայտարարատու էր։ Մնացել է միայն մեկ անձ, որը չի ներկայացրել տարեկան հայտարարագիրը, ինչը շատ լավ ցուցիչ է։ Նախորդ տարիներին ունեցել ենք 30-40 տոկոս չներկայացում»,- մանրամասնեց Գալստյանը։ 

Նա նշեց, որ հանձնաժողովը միաժամանակ վերլուծել է նախորդ տարիների չներկայացված հայտարարագրերը՝ պարզելու համար խնդրի աղբյուրները։ 

Խոսելով խախտումների համեմատական պատկերից՝ նա ասաց, որ այս տարի վարքագծի մշտադիտարկումը իրականացրել են գործադիրում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձանց շրջանակներում։  

«Արդյունքները դեռևս ամփոփված չեն, բայց հիմնականում այնտեղ շատ ավելի լավ վիճակ է, քան Ազգային ժողովում ու համայնքներում»,- հավելեց նա։ 

Գալստյանը սա կապում է իրազեկվածության տարբեր մակարդակների հետ։

«Համայնքներում խնդիրներն ավելի շատ են, ինչը կարող է պայմանավորված լինել իրազեկվածության պակասով։ Մենք փորձում ենք այդ խնդիրը լուծել»,- ասաց Գալստյանը։

Նա հավելեց, որ գործադիր իշխանությունում պաշտոնյաները ավելի քաջատեղյակ են հայտարարագրերի պահանջներին և ավելի պատշաճ կերպով են ներկայացնում դրանք։ 

«Ազգային ժողովի պատգամավորների դեպքում խնդիրներն առաջանում են այն իրավիճակներում, երբ ունենք կասկածներ գույքային դրության վերաբերյալ։ Այդ դեպքերում մենք հաղորդում ենք ներկայացնում։ Գործադիրի պարագայում այս պահի դրությամբ ներկայացված հաղորդումներ չունենք»,- ասաց Գալստյանը։ 

Հայերեն

Իսրայելը Լիբանանի հարավում 4-հարկանի դպրոց է պայթեցրել

Էներգետիկ առևտուրը չպետք է բացառություն լինի Հայաստան-Ադրբեջան երկկողմ առևտրից. Եղոյան

Պուտինը խոստացել է հայելային պատասխան տալ ռուսական առևտրային նավերի բռնագրավմանը

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT