Սպորտ

Հայաստանի Մ-17 ու Մ-19 տարեկանների հավաքականների մրցակիցները ԵԱ-ի ընտրական փուլում հայտնի են

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Մ-17 ու Մ-19 տարեկանների հավաքականների մրցակիցները ԵԱ-ի ընտրական փուլում հայտնի են

Հայտնի են Հայաստանի Մ-17 և Մ-19 տարեկանների հավաքականի մրցակիցներն ՈւԵՖԱ Եվրոպայի 2026/27 մրցաշրջանի առաջնությունների որակավորման առաջին փուլում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Մ-19 տարեկանների ընտրանին ընդգրկվել է B լիգայի երկրորդ խմբում։ Մրցակիցներն են Թուրքիայի, Կոսովոյի և Ջիբրալթարի Մ-19 հավաքականները։ Հանդիպումները կկայանան 2026 թվականի մարտի 24-ին, 27-ին և 30-ին Թուրքիայում:

Մ-17 տարեկանների ընտրանին ընդգրկվել է 10-րդ խմբում, որտեղ թիմի մրցակիցներն են Ֆրանսիայի, Իտալիայի և Լյուքսեմբուրգի Մ-17 հավաքականները։ Հանդիպումները կկայանան նոյեմբերի 11-17-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում