Աշխարհ

Ինդոնեզիայում շենքում բռնկված հրդեհից 20 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Ինդոնեզիայում շենքում բռնկված հրդեհից 20 մարդ է զոհվել

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում 7 հարկանի շենքում դեկտեմբերի 9-ին հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է 20 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։

Կենտրոնական Ջակարտայի ոստիկանության պետը հայտնել է, որ հրդեհը մարվել է, շենքից մարդկանց տարհանելու աշխատանքները շարունակվում են։

Նրա խոսքով՝ հրդեհը բռնկվել է կեսօրին առաջին հարկում, ապա տարածվել վերին հարկերում։

Շենքը պատկանում է Terra Drone Indonesia ընկերությանը, որն անօդաչու սարքեր է մատակարարում հանքարդյունաբերությունից մինչև գյուղատնտեսական ոլորտների հաճախորդներին՝ օդային հետազոտությունների համար։

Ընկերությունը ճապոնական անօդաչու սարքեր արտադրող Terra Drone Corporation (278A.T) ընկերության ինդոնեզական ստորաբաժանումն է։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում