Քաղաքականություն

Արմեն Գրիգորյանը Դոհայում հանդիպել է Կատարի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ

1 րոպեի ընթերցում

Արմեն Գրիգորյանը Դոհայում հանդիպել է Կատարի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ

Դոհա կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի անվտանգության խորհրդի  քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Համադ Քամիս ալ-Քուբայիսիի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակը։ 

Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրին, տարածաշրջանում հաստատված խաղաղությանը և ապաշրջափակման համատեքստում առաջացող տնտեսական լայն հնարավորություններին ու դրանցում Կատարի հնարավոր մասնակցությանը:  

Արմեն Գրիգորյանն ու Համադ Քամիս ալ-Քուբայիսին քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացները, ինչպես նաև արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակը:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում