Հայաստան

ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Սպիտակում հարգանքի տուրք են մատուցել 1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահը, վարչապետն ու ԱԺ նախագահը ծաղկեպսակ են դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ։ 

ՀՀ բարձրագույն ղեկավարությունը երկրաշարժի զոհերին հարգանքի տուրք է մատուցել նաև Վանաձոր քաղաքում՝ ծաղկեպսակ դնելով զոհերի հիշատակին նվիրված հուշակթողողի մոտ։  

Հայաստանում 37 տարի առաջ տեղի ունեցավ խոշոր բնական աղետ, որը լուրջ մարտահրավեր դարձավ երկրի համար: Հաշված վայրկյանների ընթացքում ավերիչ երկրաշարժը հազարավոր շինությունների փլուզման, տասնյակ հազարավոր մարդկանց մահվան պատճառ դարձավ: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով ժամը 11-ն անց 41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ: 

Երկրաշարժի հետևանքով անօթեւան մնաց 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ ստացավ մոտ 20 հազարը, զոհերի թիվը կազմեց 25 հազար: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (Լենինական)՝ մոտ 15-17 հազար եւ Սպիտակում՝ 4 հազար մարդ:

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում