Մարզեր

Գուսանագյուղում բացվել է հուշակոթող՝ նվիրված զոհված զինծառայողների հիշատակին

2 րոպեի ընթերցում

Գուսանագյուղում բացվել է հուշակոթող՝ նվիրված զոհված զինծառայողների հիշատակին

Շիրակի մարզի Գուսանագյուղ բնակավայրում դեկտեմբերի 6-ին բացվել է հուշակոթող, որը նվիրված է ղարաբաղյան տարբեր պատերազմներում զոհված զինծառայողներ Հայկ Խաչատրյանի, Տոնական Տոնոյանի և Վահան Սահակյանի հիշատակին։   

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հուշակոթողի բացման արարողությանը ներկա էին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանը, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, ինչպես նաև մարզային և համայնքային կառույցների ներկայացուցիչներ։ 

Միջոցառումը մեկնարկել է գյուղի եկեղեցում կատարված հոգեհանգստի կարգով, որից հետո հյուրերը շարժվել են դեպի նորակառույց հուշակոթողը։ 

Մարզպետ Դավիթ Առուշանյանը իր խոսքում նշել է, որ Գուսանագյուղի երեք հերոսներն ապագա սերունդների համար մնալու են հայրենասիրության ու նվիրումի խորհրդանիշ։ «Հուշակոթողը ոչ միայն հիշատակի վայր է, այլև պարտավորեցնող հիշեցում՝ գնահատելու խաղաղությունը և զինծառայողների կատարած զոհողությունը»,- նշել է Դավիթ Առուշանյանը:

Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանն իր հերթին ընդգծել է, որ հերոսների հիշատակը պահելու պարտքը բոլորինն է։ «Նրանց կյանքի գնով է, որ այսօր խաղաղ է մեր երկիրը, սահմանին չկա կրակոց, և իր զավակին բանակ ճանապարհած ծնողը կարող է հանգիստ քնել»,– նշեց Սարիբեկյանը։ 

Միջոցառման ավարտին ներկաները ծաղիկներ են խոնարհել հուշակոթողի առջև՝ հարգանքի տուրք մատուցելով հերոսների հիշատակին։  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում