Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վաղարշապատի նորընտիր համայնքապետ Արգիշտի Մեխակյանի երդմնակալության արարողությանը

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վաղարշապատի նորընտիր համայնքապետ Արգիշտի Մեխակյանի երդմնակալության արարողությանը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վաղարշապատ խոշորացված համայնքի նորընտիր ղեկավար Արգիշտի Մեխակյանի երդմնակալության արարողությանը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ալեն Սիմոնյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Մասնակցեցի Վաղարշապատի նորընտիր համայնքապետ Արգիշտի Մեխակյանի երդմնակալության արարողությանը»,- գրել է Ալեն Սիմոնյանը։

Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրությունները տեղի էին ունեցել նոյեմբերի 16-ին, որոնց արդյունքներով հաղթանակ էր տարել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն Արգիշտի Մեխակյանն էր, որն էլ ընտրվել է Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավար։ Ընտրությունների արդյունքներով ավագանիում մանդատներ են ստացել նաև «Մայր Հայաստան» կուսակցությունը և «Հաղթանակ» դաշինքը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում