Մակրոնը և Սի Ծինփինը կհամագործակցեն համաշխարհային ճգնաժամերի, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ

3 րոպեի ընթերցում

Չինաստանը և Ֆրանսիան համաձայնության են եկել ավելի խորը համագործակցություն հաստատել համաշխարհային հարցերի շուրջ, ինչպիսիք են Ուկրաինայում պատերազմը և առևտուրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

Ֆրանսիայի առաջնորդը ձգտում է ներգրավել Պեկինին Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու գործում՝ Ուկրաինայի հետ հրադադարի համար։

«Մենք պետք է շարունակենք աշխատել աշխարհում, Ուկրաինայում և պատերազմից տուժած այլ տարածաշրջաններում խաղաղության և կայունության համար», - ասել է Մակրոնը Սի Ծինփինին։

Նա հավելել է, որ երկու երկրների՝ համատեղ աշխատելու կարողությունը վճռորոշ կարող է լինել։

«Մենք բախվում ենք տասնամյակներ շարունակ աշխարհին խաղաղություն բերած միջազգային կարգի փլուզման վտանգին, և այս համատեքստում Չինաստանի և Ֆրանսիայի միջև երկխոսությունն ավելի կարևոր է, քան երբևէ», - նշել է Մակրոնը։

«Ես հույս ունեմ, որ Չինաստանը կմիանա մեր կոչին, մեր ջանքերին՝ հնարավորինս շուտ հասնելու հրադադարի գոնե կարևորագույն ենթակառուցվածքներին ուղղված հարվածների մորատորիումի տեսքով», - հավելել է նա։

Իր հերթին, Չինաստանի նախագահն ընդգծել է, որ Պեկինն աջակցում է խաղաղությանն ուղղված բոլոր ջանքերին:

«Չինաստանն աջակցում է խաղաղությանն ուղղված բոլոր ջանքերին և հույս ունի, որ բոլոր կողմերը երկխոսության և բանակցությունների միջոցով կհասնեն արդար, երկարատև և պարտավորեցնող խաղաղության համաձայնագրի, որը ընդունելի կլինի բոլոր կողմերի համար», - ասել է նա։

Սի Ծինփինը կոչ է արել Ֆրանսիայի հետ ավելի մեծ քաղաքական վստահություն կառուցել՝ միմյանց աջակցություն ցուցաբերելով և միաժամանակ ցուցադրելով յուրաքանչյուր կողմի «անկախությունը»։

«Անկախ նրանից, թե ինչպես է փոխվում արտաքին միջավայրը, երկու կողմերն էլ՝ որպես խոշոր տերություններ, միշտ պետք է ցուցադրեն անկախություն և ռազմավարական տեսլական, ցուցաբերեն փոխըմբռնում և փոխադարձ աջակցություն միմյանց նկատմամբ հիմնական և կարևորագույն հարցերի շուրջ», - ասել է նա։

Մակրոնը, որը հաջորդ տարի հյուրընկալելու է Մեծ Յոթնյակի (G7) գագաթնաժողովը, կոչ է արել Պեկինին համագործակցել խմբի հետ՝ «ավելի հավասարակշռված, ավելի արդար» կանոնների վրա հիմնված տնտեսական կառավարման համար։

Եռօրյա պետական ​​այցի շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 4-ի առավոտյան Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ քննարկել է առևտրի և դիվանագիտության վերաբերյալ հարցեր։ Այցի շրջանակում ստորագրվել է 12 համաձայնագիր։

Դեկտեմբերի 5-ին Մակրոնը մեկնել է Չինաստանի հարավ-արևմտյան Չենդու քաղաք։ Սի Ծինփինն ուղեկցել է նրան։ 

Չինաստան

Ֆրանսիայի և Չինաստանի նախագահները Պեկինում քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ

Հայերեն Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում