Չինաստան

Ֆրանսիայի և Չինաստանի նախագահները Պեկինում քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ

2 րոպեի ընթերցում

Chinese President Xi Jinping and French President Emmanuel Macron talk at the Great Hall of the People, in Beijing, China, April 6, 2023. REUTERS/Gonzalo Fuentes
Chinese President Xi Jinping and French President Emmanuel Macron talk at the Great Hall of the People, in Beijing, China, April 6, 2023. REUTERS/Gonzalo Fuentes

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիմել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին՝ օգնելու վերջ դնել Ուկրաինայում շարունակվող պատերազմին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Le Monde պարբերականը, երկու երկրների ղեկավարները դեկտեմբերի 4-ին հանդիպել են Պեկինում, որտեղ տեղի է ունեցել Չինաստան-Ֆրանսիա գործարար խորհրդի յոթերորդ նիստը։

Մակրոնը, ով պաշտոնավարման ընթացքում արդեն 4-րդ անգամ է այցելում Չինաստան, նախագահ Ծինփինին ասել է, որ երկու երկրները պետք է հաղթահարեն իրենց տարբերությունները։ «Մենք պետք է շարունակենք աշխատել հանուն խաղաղության ու կայունության ամբողջ աշխարհում, Ուկրաինայում և պատերազմից տուժած այլ տարածքներում։ Համատեղ աշխատելու մեր կարողությունը որոշիչ է։ Հակամարտությունը կենսական վտանգ է սպառնում եվրոպական անվտանգությանը»,- հայտարարել է Մակրոնը։ 

Ֆրանսիայի նախագահը, ով 2026 թվականին հյուրընկալելու է G7-ի գագաթնաժողովը, կոչ է արել Պեկինին աշխատել Մեծ յոթնյակի երկրների հետ «ավելի հավասարակշռված ու արդար» տնտեսական կառավարման նպատակով։

Չինական Xinhua-ի հաղորդմամբ, հանդիպմանը Սի Ծինփինը նշել է, որ երկու երկրները պետք է ընդլայնեն համագործակցության շրջանակը։ Մասնավորապես, նա առաջակել է կոնսոլիդացնել համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ավիացիան, միջուկային էներգետիկան, կանաչ տնտեսությունը, թվային տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը։ 

Սի Ծինփինի խոսքով՝ երկու երկրները պետք է արձագանքեն ժամանակակից աշխարհի անորոշություններին Չինաստան-Ֆրանսիա հարաբերությունների կայունությամբ։

Չինաստանի նախագահը նաև կոչ է արել շարունակաբար ընդլայնել երկկողմ տնտեսական և առևտրային համագործակցության նոր ոլորտները, շարունակել խթանել Չինաստան-ԵՄ փոխշահավետ համագործակցության նոր առաջընթացը և համատեղ նոր ներդրում ունենալ համաշխարհային կառավարման բարեփոխումների և կատարելագործման գործում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում