Սպորտ

«Նոա»-ն անհատույց կառուցել է «Հանրապետական» մարզադաշտի հյուրերի սեկտորի պատնեշները

1 րոպեի ընթերցում

«Նոա»-ն անհատույց կառուցել է «Հանրապետական» մարզադաշտի հյուրերի սեկտորի պատնեշները

«Նոա» ֆուտբոլային ակումբն անհատույց կառուցել է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի հյուր թիմի երկրպագուների սեկտորի պատնեշները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի «Նոա»-«Սիգմա» հանդիպման ժամանակ տեղի էր ունեցել միջադեպ, որտեղ հյուր թիմի երկրպագուները հրահրել էին կոնֆլիկտ։

Այդ դեպքից հետո «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահ Վարդգես Վարդանյանի հանձնարարությամբ սկսվել են մարզադաշտի հյուր թիմի երկրպագուների սեկտորի պատնեշների փոխարինման և կառուցման աշխատանքները։

Սա ոչ միայն դեկտեմբերի 11-ին կայանալիք «Նոա»-«Լեգիա» հանդիպման համար է, այլ նաև նախատեսված է լինելու Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները ևս բարձր անվտանգային պայմաններում կազմակերպելու համար։

Աշխատանքներն իրականացվել են «Նոա» ՖԱ-ի կողմից և անհատույց տրամադրվել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և մասնավորապես «Հանրապետական» մարզադաշտին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում