ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը մասնակցել է Էներգետիկ նորարարության և արհեստական բանականության 6-րդ համաժողովին
1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ամերիկյան առաջատար էներգետիկ խորհրդատվական ընկերության՝ U.S. Energy Stream-ի կողմից կազմակերպված Էներգետիկ նորարարության և արհեստական բանականության 6-րդ համաժողովին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
Նշվում է, որ համաժողովին մասնակցել են ԱՄՆ Էներգետիկայի քարտուղար Քրիս Ռայթը, ԱՄՆ կոնգրեսականներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ինչպես նաև էներգետիկ ոլորտում ամերիկյան մասնավոր կազմակերպություններ։
ՀՀ դեսպանության փոխանցմամբ՝ համաժողովին քննարկվել են էներգետիկայի ոլորտում ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր։