Հայաստան

Հայաստանում ազդեցության գործակալների ցանցերը բացահայտված են. վարչապետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում ազդեցության գործակալների ցանցերը բացահայտված են. վարչապետ

Հայաստանում ազդեցության գործակալների ցանցերը բացահայտված են, ֆինանսավորման աղբյուրները չեզոքացված են: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հարցին, թե մոտ ապագայում կլինի՞ մի օր, որ գործակալական ցանցերը բացահայտվեն:

«Եթե նկատի ունեք ազդեցության գործակալների ցանցը, իմ կարծիքով՝ այդ ցանցերը բացահայտված են ամբողջությամբ և լիարժեք, այդ թվում հարուցված և դատարաններում գտնվող քրեական գործերի շրջանակներում են»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը հռետորական  հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ փոթորիկներ չկան ներքաղաքական կյանքում, ապա հավելեց՝ այսինքն՝ փոթորիկներ կան, բայց սուրճի բաժակի մեջ, որովհետև այդ ազդեցության գործակալները չեզոքացված են, ֆինանսավորման աղբյուրները չեզոքացված են, հիբրիդային գործիքները չեզոքացվում են: 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում