Ներքին քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին այլևս քաղաքական մրցակից չի համարում

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին այլևս քաղաքական մրցակից չի համարում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևում է նախկին իշխանությունների մասին խոսելը դադարելը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը նման համոզմունք հայտնեց ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանի հարցերին: 

«Ես իսկապես կարծում եմ, որ մենք պետք է դադարենք խոսել նախկինների մասին, որովհետև խոսելու բան էլ չկա, ի՞նչ չենք ասել: Ղարաբաղի հարցի փաթեթն էլ, որ հրապարակել ենք, նրա մասին է, որ խոսելու բան ընդհանրապես չկա»,-նշեց նա:

Ըստ Փաշինյանի՝ իշխանությունը, սակայն, տրվում է սադրանքին: «Եվ գալիս ժամերով խոսում ենք՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան... : Եթե 2021-ին ընտրություններ էին, խորհրդարանական ընդդիմություն էր, որը եկել էր քաղաքական իշխանափոխություն անելու օրակարգով և ինչ-որ առումով դեռ կարելի էր քաղաքական մրցակից  և մրցակցություն համարել, իմ կարծիքով՝ իրենք մրցակից չեն այլևս, շատ վաղուց մրցակից չեն»,-ասաց Փաշինյանը:

Ըստ նրա՝ իշխանությունը չի ասում, կենտրոնանում այն հարցի վրա, որ այս տարի ևս 500 կմ ճանապարհ է կառուցել, այս ընթացքում հազարավոր կիլոմետրեր ճանապարհներ է կառուցել, դպրոցներ է կառուցել, կրթության ոլորտում խորը բարեփոխումներ է կատարել: 

Վարչապետն ընդգծեց՝ իշխանությունը հիմա բազմաթիվ ուրիշ ռազմավարական ասելիքներ ունի, որը չի ասում միայն այն պատճառով, որ ստիպված է լինում ապացուցել ակնհայտը: 

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում