Հրանտ Լեոն-Ռանոսը փոխարինման է դուրս եկել Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի կազմում
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստ Հրանտ Լեոն-Ռանոսը Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի կազմում մասնակցել է Գերմանիայի գավաթի խաղարկության հերթական փուլին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ն մրցեց «Սենտ Պաուլ»-ի հետ ու զիջեց 1:2 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Ռանոսը մասնակցեց «Բորուսիա»-ի խաղին` դուրս գալով փոխարինման խաղի ավարտին մոտ: Հայ ֆուտբոլիստը երկար ժամանակ է, ինչ խաղաժամանակ չէր ստանում առաջին թիմի կազմում: