Սպորտ

Հայաստանի ծանրամարտի տարբեր տարիքային հավաքականների մարզիչների փոփոխություններ են եղել

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ծանրամարտի տարբեր տարիքային հավաքականների մարզիչների փոփոխություններ են եղել

Հայաստանի ծանրամարտի տարբեր տարիքային հավաքականներում տեղ են ունեցել մի շարք փոփոխություններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: 

Մեծահասակների տղամարդկանց հավաքականի երկարամյա գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին փոխարինելու է թիմի երկրորդ մարզիչ Հակոբ Փիլոսյանը: Երկրորդ մարզիչ է նշանակվել ծանրամարտի երիտասարների հավաքականի երկրորդ մարզիչ Դավիթ Մուրադյանը:

Փոփոխություններ են տեղի ունեցել նաև մյուս հավաքականներում: Ծանրամարտի երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Մելիք Ղուկասյանի փոխարեն թիմը գլխավորելու է 2012-2014թթ. պատանիների, 2015-2022թթ. մեծահասակների, 2022-2023թթ. կանանց հավաքականի երկրորդ մարզիչ Վիգեն Խաչատրյանը: Երկրորդ մարզիչ է նշանակվել Երևանի ծանրամարտի մարզադպրոցի մարզիչ Վահրամ Գևորգյանը:

Պատանիների հավաքականի երկրորդ մարզիչ է նշանակվել Գյումրու Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մարզիչ Արսեն Թամրազյանը, իսկ պատանի աղջիկների հավաքականի ավագ մարզչի պաշտոնում կլինի Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի մարզիչ Քրիստինե Պետրոսյանը:

Ֆեդերացիայի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում Փաշիկ Ալավերդյանին և Մելիք Ղուկասյանին իրենց գործունեության համար և հաջողություն մաղթում նրանց:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում