Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը Հունաստանի ԱԳ նախարարի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող հայ գերիների խնդրին

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը Հունաստանի ԱԳ նախարարի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող հայ գերիների խնդրին

Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 1-ին հանդիպել է Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Ազգային ժողովից հայտնում են, որ զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ կապերին, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը: Առանձին անդրադարձ է կատարվել «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) նախագծին եւ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին: 

Ալեն Սիմոնյանը Հունաստանի ԱԳ նախարարի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող հայ գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում