Հայաստանի բասկետբոլի հավաքականը Երևանում զիջեց Նորվեգիային
1 րոպեի ընթերցում

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց ընտրանին Եվրոբասկետի նախընտրական փուլի երկրորդ խաղում Երևանում հյուրընկալեց Նորվեգիայի հավաքականին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Սպորտի կառավարման կենտրոնի» դահլիճում կայացած խաղի առաջին քառորդում հավասար պայքար էր ծավալվել: 18:17 հօգուտ Հայաստանի հավաքականի: Երկրորդ քառորդում էլ թիմերի գործողություններում մեծ տարբերություն չկար. 31:35 ի օգուտ Նորվեգիայի:
Երրորդ քառորդում Հայաստանի հավաքականը չնչին առավելություն ստացավ հաշվի մեջ՝ 51:49:
Սակայն վերջին քառորդում Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթական հաշիվը ու Նորվեգիան հաղթեց՝ 62:74 հաշվով:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Հայաստանի հավաքականից Անդրե Սփայթ-Մկրտչյանն էր 30 միավորով:
Հայաստանի հավաքականը նախընտրական փուլի մյուս հանդիպումը կանցկացնի 2026 թվականին: