Սպորտ

Էդուարդ Սպերցյանի դուբլը նպաստեց «Կրասնոդար»-ի հաղթանակին

1 րոպեի ընթերցում

Էդուարդ Սպերցյանի դուբլը նպաստեց «Կրասնոդար»-ի հաղթանակին

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 17-րդ տուրում երկրի գործող չեմպիոն «Կրասնոդար»-ը սեփական հարկի տակ ընդունելով «Կրիլյա Սովետով»-ին` հաղթանակի հասավ խոշոր հաշվով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Կրասնոդար»-ը 5 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը դարձավ դուբլի հեղինակ` աչքի ընկնելով 40-րդ և 53-րդ րոպեներին:

Սպերցյանը լինելով «Կրասնոդար»-ի մեկնարկային կազմում` մասնակցեց ամբողջ խաղին:

Այս հաղթանակից հետո «Կրասնոդար»-ը ռուսական Պրեմիեր լիգայի մրցաշային աղյուսակի միանձնյա առաջատարն է:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում