Հայաստան

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումը

2 րոպեի ընթերցում

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել են ՆԳ նախարարությունից։ Հանդիպումը միտված էր ամրապնդելու երկկողմ հարաբերությունները և գնահատելու համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

ՆԳ նախարարը, շնորհավորելով դեսպանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, շնորհակալություն է հայտնել Լոռու մարզում աղետից հետո վերականգնման աշխատանքներում, մասնավորապես՝ կամուրջների կառուցման գործում ցուցաբերած աջակցության, ինչպես նաև տեղահանված անձանց ցուցաբերած օգնության համար։

Արփինե Սարգսյանը մատնանշելով երկկողմ ջերմ հարաբերությունները՝ կարևորել է համագործակցության շրջանակն ընդլայնելու հնարավորությունը։ Նա ընդգծել է Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի հետ գործընկերության ամրապնդումը և COP-17-ից առաջ ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը։

Դեսպան Անդրեա Բարբարա Բաումանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշել է, որ Շվեյցարիայի կառավարությունը աջակցում է տարածաշրջանում խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման գործընթացին։ 

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ երկխոսությանը՝ դեսպան Բաումանը շնորհավորել է ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը ստանալու առթիվ և ընդգծել այդ ուղղությամբ Հայաստանի պատասխանատու հանձնառությունը։ 

Դեսպանը բարձր է գնահատել նոյեմբերի 21-27-ի ընթացքում հրդեհների մարման ժամանակ Փրկարար ծառայության աշխատանքը և ցավակցություն հայտնել հրշեջ-փրկարարի զոհվելու կապակցությամբ։

Ընդգծվել է նաև ՄԱԿ-ի Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբում (INSARAG) Հայաստանին Շվեյցարիայի մենթորության կարևորությունն ու այդ համատեքստում վարժանքները շարունակելու անհրաժեշտությունը։

Քննարկվել են կլիմայի փոփոխության շրջանակում աղետների ռիսկի կառավարման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում համագործակցության հնարավորությունները և այլ հարցեր։

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում