Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ՀՀ-ում ավելի լավ ընդդիմություն կձևավորվի, եթե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չմասնակցեն առաջիկա ընտրություններին

2 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ՀՀ-ում ավելի լավ ընդդիմություն կձևավորվի, եթե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չմասնակցեն առաջիկա ընտրություններին

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այն կարծիքին է, որ Հայաստանում կարող է ավելի լավ ընդդիմություն լինել, եթե Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չմասնակցեն առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով «Միասնության թևեր» քաղաքական շարժման ղեկավար Արման Թաթոյանի այն հայտարարությանը, թե առաջիկա ընտրություններում հնարավոր կլինի հեռացնել գործող իշխանությանը, եթե ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չմասնակցեն ընտրություններին։ 

Ալեն Սիմոնյանը նշեց, որ ինչ-որ մասով համակարծիք է Արման Թաթոյանի հետ:  

«Շատ հետաքրքիր քարոզարշավ և պայքար կլինի, եթե նախկին չընտրված նախագահները, իսկ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը երբևիցե ՀՀ նախագահ չեն կարող համարվել ինձ համար, քանի որ ընտրությունների արդյունքները որևիցե մեկի մոտ հավատ չեն ներշնչել, չմասնակցեն։ Միգուցե, այդ դեպքում շատ ավելի լավ ընդդիմություն ունենանք Հայաստանում, քան հիմա ունենք: Բայց իրենք դա չեն անի, որովհետև իրենք մոնոպոլ դիրքերում նախկին չինովնիկների, բիզնեսների և «բդեշխների» շնորհիվ փորձելու են ինչ-որ ձևով ներկայություն ունենալ խորհրդարանում»,-ասաց ԱԺ նախագահը:

Նա վստահեցրեց, որ Հայաստանում ազատ ընտրություններ են անցկացվում: 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում