Ռազմական

ՀՀ պաշտպանության նախարարն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարարն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆիին։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՀՀ ՊՆ–ից հայտնում են, որ Սուրեն Պապիկյանը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, և մաղթել հաջողություններ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Եգիպտոս համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր։

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում