Սպորտ

Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտությամբ մեկնարկեց Եվրոբասկետի նախընտրական փուլում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտությամբ մեկնարկեց Եվրոբասկետի նախընտրական փուլում

 Հայաստանի բասկետբոլի հավաքականը սկսեց պայքարը Եվրոբասկետի նախընտրական փուլում` մեկնարկում մրցելով Բուլղարիայի ընտրանու հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայից մի քանի կիլոմետր հեռու գտնվող «Բոտևգրադ Արենա»-ում կայացած խաղի առաջին քառորդի մեկնարկում Բուլղարիան առավելություն ստացավ ու պահպանեց այն մինչ մրցափուլի ավարտը` 25:21: Երկրորդ քառորդի մեկնարկին Հայաստանի հավաքականը կարողացավ մի պահ առաջ անցնել հաշվի մեջ, սակայն բուլղարացիները կարողացան կրկին մի քանի միավորի առավելություն ստանալ` 51:41:

Մեծ ընդմիջումից հետո՝ երրորդ քառորդում, Բուլղարիայի հավաքականը պահպանեց 11 միավորի առավելությունը` 78:67: Վերջին քառորդում էլ Հայաստանի հավաքականին այդպես էլ չհաջողվեց բեկել հանդիպման ընթացքը: 

Բուլղարիա-Հայաստան՝ 98:88: 

Հաջորդ հանդիպումը Եվրոբասկետի նախընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը կանցկացնի նոյեմբերի 30-ին՝ Երևանում հյուրընկալելով Նորվեգիային:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում