Քաղաքականություն

Համոզված եմ՝ 2026թ․ խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը ջախջախիչ հաղթանակ կտանի․ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Համոզված եմ՝ 2026թ․ խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը ջախջախիչ հաղթանակ կտանի․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ 2026 թվականի խորհրդարանական հերթական ընտրություններում Հայաստանի ժողովուրդը ջախջախիչ հաղթանակ է տոնելու:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Ես երբեք և ոչ մի ընտրություններում այլ նպատակ չեմ ունեցել և չեմ հետապնդել, ընդ որում, կապ չունի՝ ես վարչապետ եմ եղել, պատգամավոր, թե ուղղակի ընդդիմադիր քաղաքական գործունեություն ծավալող անձ, այդ սկզբունքը շարունակելու է գոյություն ունենալ և ես համոզված եմ, որ 2026թ․ խորհրդարանական հերթական ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ջախջախիչ հաղթանակ կտանի»,- ասաց վարչապետը:

Խորհրդարանական հերթական ընտրությունները ՀՀ-ում տեղի կունենան 2026 թվականի հունիսին:

Կարդացեք հոդվածը` Españolفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում