Սոցիալական հարցեր

Իտալական ԶԼՄ-ներն անդրադարձել են Արսեն Թորոսյանի այցին Իտալիա ՝ ընդգծելով երկու երկրների համագործակցության կարևորությունը

1 րոպեի ընթերցում

Իտալական ԶԼՄ-ներն անդրադարձել են Արսեն Թորոսյանի այցին Իտալիա ՝ ընդգծելով երկու երկրների համագործակցության կարևորությունը

Իտալական մի շարք լրատվամիջոցներ՝ La Provincia, Corrieredell’Umbria, Bari Connessa և Espansione TV, լուսաբանել են Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի՝ Իտալիա կատարած այցը` ընդգծելով Հայաստանի հետ համագործակցության կարևորությունը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱՍՀ նախարարի մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը։ 

Լրատվամիջոցները նշել են նաև երկու նախարարությունների միջև ստորագրված համագործակցության հուշագրից բխող գործողությունների ընթացքը և հետագա անելիքները, որոնք ուղղված են Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգի զարգացմանն ու եվրոպական փորձի ներդրմանը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Իտալիա էր այցելել նոյեմբերի 24-ին։ Այցի շրջանակներում Արսեն Թորոսյանը հանդիպել էր Իտալիայի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի նախարար Ալեսսանդրա Լոկատելլիի հետ։ Այցի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Իտալիայի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի նախարարության միջև համագործակցության հուշագիր էր ստորագրվել։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում