Սպորտ

Մենք մրցելու ենք բացառապես հաղթանակի համար. Պերկովիչը` «Աբերդին»-«Նոա» խաղի մասին

2 րոպեի ընթերցում

Մենք մրցելու ենք բացառապես հաղթանակի համար.  Պերկովիչը` «Աբերդին»-«Նոա»  խաղի մասին

Երևանի «Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչի կարծիքով` Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում շոտլանդական «Աբերդին»-ի դեմ խաղում երկու ակումբներն էլ ձգտելու են հաղթանակի:

«Կոնֆերենցիաների լիգան կարճ մրցաշար է  և ունի միայն 6 մրցափուլ: Եվ թիմերի միջև 3 միավորների տարբերությունն ընդամենը մեկ մրցափուլի տարբերություն է: Սրանից ելնելով`  «Նոա»-ի ու «Աբերդին»-ի միջև եղած 3 միավորի տարբերությունը շատ մեծ չէ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց Պերկովիչը:

Վերջինիս խոսքով` Կոնֆերենցիաների լիգայի մասնակից ոչ մի թիմ, մրցելով շոտլանդական այդ մարզադաշտում, չի կարող ֆավորիտ համարվել: 

«Մենք մրցելու ենք բացառապես հաղթանակի համար:  «Աբերդին»-ը ուժեղ ակումբ է, որն ունի բարձր որակ ունեցող ֆուտբոլիստներ: Եվ մարզիչն էլ բավականին լավ աշխատանք է կատարում թիմի հետ: Բայց  լիահույս եմ, որ առաջիկա խաղում կկարողանանք լավագույնս ներկայացնել «Նոա»-ն ու հայկական ֆուտբոլը»,-ասաց նա:

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի  հիմնական փուլի հերթական տուրում «Նոա»-ն նոյեմբերի 27-ին արտագնա խաղում կմրցի շոտլանդական «Աբերդին»-ի հետ: Այդ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում