Սպորտ

«Կրասնոդար»-ը Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում է

1 րոպեի ընթերցում

«Կրասնոդար»-ը Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում է

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ակումբը` «Կրասնոդար»-ը, դուրս եկավ Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` քառորդ եզրափակչի երկրորդ խաղում «Կրասնոդար»-ը հաղթեց«Օրենբուրգ»-ին` 4:0 հաշվով: Երկու խաղերի ընդհանուր 7:1 հաշվով հաղթանակի շնորհիվ «Կրասնոդար»-ը Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում  է:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդար»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 63-րդ րոպեին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում